Արցախում որևէ մեկը չի մտածում, որ Արայիկ Հարությունյանը կամ Նիկոլ Փաշինյանը մեր անվտանգության երաշխավորն են, անվտանգության հետ կապված հարցերում մարդիկ վստահում են Վիտալի Բալասանյանին։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հավելով, որ որքան էլ Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը փորձեն ցույց տալ, թե անվտանգության ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ են անցկացնում, արցախցիների համար պարզ է, որ փորձում են իշխանությունը պահել կիսատ թողած ոչ հայանապաստ գործողություններն ավարտին հասցնել։«Հունվարի 22-ին ՀՀ անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին Վիտալի Բալասնյանի չմասանակցելը կարող է երկու պատճառ ունենալ։ Առաջինը այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի պատակերացնում Բալասանյանի հետ մի սեղանի շուրջ նստելը, քանի որ Փաշինյանն ապիկար է և իրեն չի հետաքրքրում երկրի անվտանգությունը և չի պատկերացնում թե ինչպես է նայելու Բալասնյանի աչքերին, կամ կկարողանա՞ նրա ներկայությամբ նույն դիրքով նստել, ինչ նրա բացակայության պայմաններում»,-ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ անվտանգության խորհրդի նիստին Վիտալի Բալասնյանի չմասնակցելը հնարավոր է նաև պայմանավորված լինի Վիտալի Բալասնյանի զբաղվածությամբ, բայց ինքն առավել հակված է մտածել, որ նրա բացակայությունը պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի վախերով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ինչքան էլ թատրոն խաղան Արցախում՝ որևէ մեկը չի մտածում, որ Արայիկ Հարությունյանը կամ Նիկոլ Փաշինյանը մեր անվտանգության երաշխավորն են․ Մետաքսե Հակոբյան. Tert.am
2021.01.24 22:01


