211652_close_icon
views-count1704 դիտում article-date 16:28 24-01-2021

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել Ոստիկանության Կենտրոնի բաժնից

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ով այսօր «Արժանապատվության ավտերթի» ժամանակ բերմեն էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին, արդեն դուրս է եկել, այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօրվա հերթը ոստիկանության կենտրոնի բաժինն էր, դուրս եկա։ Ամեն ինչ դեռ առջևում է»,– գրել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։ «Մեր պայքարն անկոտրում և շարունակական է, իսկ դավաճանները պետք է հեռանան»,– գրել էր նա։ [url=https://https://shamshyan.com/hy/article/2021/01/24/1176962/]Ավելի վաղ [/url]մի խումբ քաղաքացիներ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջով Երևանի տարբեր թաղամասերից ավտոերթով եկել էին Հանրապետության հրապարակ, սակայն Ոստիկանությունը թույլ չտվեց ավտոերթ անել հրապարակում։

Նմանատիպ նյութեր