7326 դիտում
15:56 24-01-2021
Գերիներին հանձնելը ձգձգելը նույնպես պատերազմական հանցագործություն է. Ադրբեջանի նպատակն է անընդհատ բորբոքել թշնամանք. Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Գերիներին հանձնելը ձգձգելը նույնպես պատերազմական հանցագործություն է, և առհասարակ Ադրբեջանի նպատակն է անընդհատ բորբոքել թշնամանք»,-[url=https://www.shantnews.am/news/view/842836.html?fbclid=IwAR1Oh3d6WKC1At4Zn1WZQ0Ql7SYvu3qiwxa5ph9cAseGavlrN9YAglT891I]«Հեռանկարի» [/url]տաղավարում նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ գերիներին չվերադարձնելը, ցեղասպանության սպառնալիքների լեզվով մեր ժողովրդի մասին խոսելը, Հայաստանի ողջ բնակչության հետ պատերազմների սպառնալիքներով խոսելը պետք է դիտարկել միասնական քաղաքականության մեջ. ամբողջը մեկ շղթայի մասեր են, որ տարիներ ի վեր Ադրբեջանում ձևավորվել է։
Խոսելով սահմանազատման գործընթացի մասին՝ Արման Թաթոյանն ընդգծել է, որ այն ամբողջությամբ ընթանում է միջազգային իրավունքի հիմքերին հակասող ձևերով։
«Գալիս են մեր պետական Գորիս, Կապանի գյուղեր, Ադրբեջանի ԶՈւ նեկայացուցիչն ասում է՝ ձեզ ժամանակ եմ տալիս, եթե չգնացիք, դրոն ենք ուղարկում՝ ձեր գյուղը ռմբակոծելու համար։ Պարզ չէ՞, որ այստեղ խոսքը պատերազմի սպառնալիքի մասին է, այն էլ՝ խաղաղ բնակիչներին ոչնչացնելով։ Հետևաբար այս ամենը բացարձակ զուրկ է լեգիտիմությունից»,-ասաց Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2357 դիտում
14:43 24-10-2020
Ադրբեջանի կողմից 2 ռազմագերիների սպանությունն անժխտելի պատերազմական հանցագործություն է․ Արման Թաթոյան
Այս բաժնից
643 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ