211652_close_icon
views-count1822 դիտում article-date 12:34 24-01-2021

Ամենասիրելի և տաղանդավոր գործընկերը նա է, ումից փորձում ես սովորել. հարցազրույց սիրված դերասան Գեորգի Հովակիմյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում: Ցավոք կարող ենք նշել այն,որ այսօրվա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ անհետաքրքիր ու անիմաստ հեռուստահաղորդումներով և անորակ նախագծերով, որոնք հիմնականում ապականում են մեր երիտասարդությանը` մղելով դեպի հեռավոր անդունդ։ Ներկայիս հեռուստանախագծերի, դերասանական ու մտավորականության մասին զրուցեցինք սիրված արվեստագետ, մտավորական Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի ու Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների դերասան Գեորգի Հովակիմյանի հետ: Ծնվել է 1952թ. սեպտեմբերի 12-ին, Թբիլիսիում: 1958-68թթ սովորել է տեղի թիվ 92 միջնակարգ դպրոցում, 1969-71թթ` Ս.Շահումյանի անվան դրամատիկական թատրոնին կից ստուդիայում: 1981թ. տեղափոխվել է Երևան: Նույն թվականից աշխատում է Երևանի Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` «Իմ անունը Արամ է», «Աստվածային կատագերկություն», «Դեկամերոն», «Կարոտ», «Պատմություններ գնացքում», «Ամուսնություն» և այլն: 1983-93թթ համատեղ աշխատել է «Եռանկյունի», Մհեր Մկրտչյանի անվան արտիստական, «Մետրո», 1995թ.` Փոսի, 2007-10թթ` Երևանի պետական երաժշտական Կամերային թատրոններում: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում: 1983-87թթ նկարահանվել է հեռուստաներկայացումներում: 1982թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Սպիտակ ոսկոր», «По ком тюрьма плачет», «Աշուղ Քերիբ», «Ծովահենների կայսրությունը», «Дом дураков», «Մի նայիր հայելուն», «Վանալճի արևածագը», «Անպետքը» և այլն: Աշխատել է «Հայ TV», «Շանթ» և Հայաստանի հանրային հեռուստատեսություններում: [b]- Տարիների հեռվից գնահատելով ձեր անցած ճանապարհը` ինչպե՞ս կներկայացնեք այսօրը:Մի քանի խոսքով պատմեք, թե ինչպե՞ս որոշեցիք դառնալ դերասան[/b] -Ծնվել եմ Թիֆլիսում աշխատավորի ընտանիքում: Եթե ասեմ փոքր տարիքից երազել եմ դերասան դառնալ սուտ կլինի: Իններորդ դասարանից միայն սկսեցի մտածել, դպրոցն ավարելուց հետո ինչ եմ անելու: Եվ որոշումը կայացրի, ավարտելուց հետո մեկնել Երևան փորձել թատերա-գեղավրեստական ինստիտուտ դիմել: Գնալով համոզվում էի որ դա իմ վերջնական որոշումը կդառնա: Բայց պատճառներից ամենա կարևորը եղբայրս էր: Նա չկայացած տաղանդավոր դերասան էր: Ինձանից քսան տարի մեծ: Տան պայմաններում փոքրիկ տեսարաններ էր բեմադրում և ինձ էլ ներգրավելով սկսեցի կատարել նրա հանձնարարությունները: Դա իմ կյանքի առաջին քայլերն էին: Դպրոցը ավարտելուց հետո ընդունվեցի Թբիլիսի /այն ժամանակ Ստեփան Շահումյանի// իսկ հիմա Պետրոս Ադամյանի անվան Պետական Հայկական Դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիան: Ավարտելուց հետո միացա հիմնական խմբին և աշխատեցի տասը տարի: 1981-ին կնոջս Սառա Համարձումյանի հետ միասին դիմեցինք Հենրիկ Մալյանին: Եվ ընդունվեցինք նորաստեղծ կինոդերասանի թատրոն-ստուդիան:Հարազատ իմ թատրոնը դարձել է իմ գլխավոր երակը մինչև հիմա սնվում եմ նրա արյունով: [b]-Մտավորական մարդու Ձեր բնորոշումը:[/b] -Եթե մտավորական չեն ծնվում ապա դառնում են: Ես չգիտեմ ինչքանով եմ մտավորական բայց որ ապրում և ստեղծագործում եմ այդ աշխարհի պայմաններում դա ճշմարտություն է: Բախտ եմ ունեցել շփվել և աշխատել իսակապես մեծ մտավորականների հետ, Հենրիկ Մալյան, Աղսի Այվազյան, Մհեր Մկրտչյան, Սերգեյ Փարաջանով, Միքայել Տարիվերդիեվ, Անդրեյ Կանչալովսկի և ուրիշներ; Այդ առումով կարող եմ ինձ երջանիկ համարել: - Արդյո՞ք հեշտ է խաղալ ներկայիս պայմաններում հատկապես նորաստեղծ ֆիլմերում ու նախագծերում: -Եթե ետ գնանք կտեսնենք որ իսկապես ունեցել ենք և լավ թատրոն և լավ կինո: Հիմա ունենք էն ինչ ունենք: Իսկ ինչ եղավ, հսկայական երկիրը իր մշակույթով փլվեց: Տաղանդավոր մարդիկ կամ լքեցին երկրային կյանքը կամ էլ հայրենիքը: Նրանց ճակադագրերից գրեթե տեղյակ չենք: Հետո չգիտես որտեղից ծնվեցին արվեստի հետ կապ չունեցող մարդիկ: Նրանք մեզ հրամցրին իրենց ճաշակը ու ժողովրդի որոշ մասը կուլ գնաց դրան: Փարք Աստծու կամաց-կամաց ծնվեց մի սերունդ որը սկսեց այլ կերպ մտածել: Մի քանի ուսանողների ֆիլմերում նկարվել եմ, հավատացեք շնորհալիներ կան: Եթե ամեն ինչ լավ գնա նրանք դեռ իրենց խոսքը կասեն: Վերջին տասը տարիներին կինոն իսկապես սկսեց ուշքի գալ: Եվ ես բախտ եմ ունեցել աշխատել այնպիսի ռեժիսյորների հետ ինչպիսին են Մհեր Մկրտչյանը, Կյանք ու կռիվ, Հոսանքին հակառակ, Լյուդվիկ անունով ոզնին, Էդգար Բագդասայնի Սիմոնի ճանապահը, Գարիկ Մաշկարյանի Գոգ Մագոգ, Արմեն Մկրտչյան-Ռոնովի Քաջ Նազար, նույնիսկ հրավիրվել եմ Վրաստան և նկարվել քաղաքական սերիալում հետաքրքիր մի կերպարով: Անցած տարվա ծանր պայմաններում նկարվել եմ մի քանի ֆիլմերում հուսանք այս տարի կցուցադրվեն: Թատրոնը մնում է իմ առաջնապլանում դա Մալյան և Մհեր Մկրտչյան հարազատ թատրոններն են:Կոռոնավիրուսի պատճառով գրեթե չենք աշխատել: Այս տարի կարծես սկսելու ենք մեր ելույթները, թու թու աչքով չտանք: [b] - Մշակույթը տվյալ ժողովրդի դիմագիծն է. կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր այդ դիմագծով:[/b] -Մեծ հաշվով մեր մշակույթով պարծենալու շատ առիթ կա: Ազգային և դասական հիանալի երաժշտությամբ, ջազային և էստրադային…տեսեք ինչքան լավ խմբեր են ծնվում: Բա նկարչական արվեստը, տաղանդավոր դիզայներն էր հայտվել… [b] -Դուք էլ, շատ շնորհաշատ մտավորականների նման անցել եք լույս ու մութ տարիների միջով. ի՞նչ կարծիքի եք այն ժամանանակների ու ներկայիս հեռուստատե սության մասին, ի՞նչ կարծիքի եք հեռուստահաղորդումների մասին և ի՞նչ են տալիս դրանք հասարակությանը:[/b] -Ամենա մասայականը դա հեռուստատեսույունն է: Կարևոր եմ համարում նրա քաղակականությունը տվյալ ասպարեզում; Մութ ու ցուրտ տարիներին համարյա բան չհասկացանք, մի ժամը ինչ կարար տալ, ինչ որ սերալներ, բայց և այնպես մարդիկ հաճույքով նայում էին: Չեի ասի որ այսօր բարձր մակարդակի վրա է: Իմ կարծիքով պակասում է ճաշակով մշակույթային, գիտական և ուսուցողկան հաղորդումները: Մատղաշ սերնդին ճիշտ կրթել է պետք: [b]- Ձեր ամենասիրելի գործընկերը հեռուստատեսության ոլորտում, թատրոնում ու կինոյում:[/b] -Ամենասիրելի գործընկերը տաղանդավոր գործընկերն է, ումից փորձում ես սովորել: [b] - Ի՞նչը կարող է միավորել դերասաններին և ընդհանրապես` մտավորականներին:[/b] -Անշահախնդիր նվիրվել արվեստի: Ամեն մարդ պիտի սիրի ու նվիրվի իր գործին: [b] -Ինչը կոտրեց միասնականությունը դերասանների մեջ:[/b] -Խանդն է կոտրում մարդկանց, մնացածը տանելի է: [b]-Ինչն է տարանջատում մտավորականությանը ու դերասաններին:[/b] -Իրար չհասկանալն ու չնդունելը: [b] -Հավատում եք, որ կգան համախմբան ժամանակները:[/b] - Լավ կլինի համախմբվենք եթե հարցը վերաբերվում է հատկապես ՀԱՅՐԵՆԻՔԻՆ: [b] -Ձեր կարծիքով ինչպիսի կարգավիճակում են գտնվում մեր երկրի երիտասարդ դերաանները:[/b] -Չեմ կարծում ճնշված լինեն: Սերիալներից երևվում է որ բավական զբաղված են: Պիտի հասկանան որ իրենցն է ապագան: [b]-Մի քանի խոսքով կներկայացնեք ձեր առաջիկա ծրագրերը:[/b] -Տարին նոր է սկսվել տեսնենք: [b] - Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում արվեստը:[/b] -Այսօր բոլորը բևեռված են Հայրենիքի ապագայի ճակատագրով: Արվեստն ու արվեստի մարդիկ պիտի փորձեն ճաշակը չիջեցնեն պլինտուզից ներքև: [b] - Ո՞րն է դերասանի տեղը հասարակության մեջ:[/b] -Մնալ բարձր մակարդակի վրա: [b] -Կա մի բան,որ չասել չեք կարող:[/b] -Սիրել և լինել սիրված: [b]- Ո՞րն է Ձեր խորհուրդն այսօրվա հայ երիտասարդությանը,մտավորականներին ու ձեր գործընկերներին:[/b] -Լինեն ուշիմ, քաղեն այն, ինչը պետք կլինի իրենց և Հայրենիքին և իհարկե աշխարհին: [b]Նյութը և լուսանկարները՝ Գարիկ Ավետիսյանի [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր