211652_close_icon
views-count1407 դիտում article-date 12:06 24-01-2021

Մեր համախմբումը մայր հայրենիքի անվտանգ լինելն է. հարցազրույց սիրված մտավորական Աշուղ Զարուհու հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Մեր օրերի հերոսների շարքին է դասվում սիրված մտավորական,հայրենասեր, բանաստեղծ վիպասան երգահան Աշուղ Զարուհին: Ծնվել է 1934 թվականին Ջավախքի Ղաուրմա գյուղում, ծառայողի ընտանիքում:6 ամյա դպրոցն ավարտել է գյուղում, իսկ այնուհետև սովորել շրջկենտրոնի 11 ամյա կրթօջախում: Աշխատել է Մախարաձե քաղաքի մետաքսի ֆաբրիկայում: Ընդունվել է Թբիլիսիի արդյունաբերական ինստիտուտի մետաքսագործական-թելագործական բաժինը: Ամուսնացել է Ջիգրաշենում՝աշխատելով տեղի մանկապարտեզում որպես վարիչ,միաժամանակ ուսումը շարունակելով Թբիլիսիի ու Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտների նախադպրոցական բաժիններում: Կատարել է մի շարք հասարակական աշխատանքներ,մասնավորապես եղել է գյուղի կանանց խորհրդի, իսկ 15 տարի ծնողկոմիտեի նախագահ: Ստեղծագործում է 1963 թվականից՝ստեղծագործելով պատմվածքներ ու բանաստեղծություններ՝դրանք տպագրելով տարբեր թերթերում ու ամսագրերում:Առաջիններից է, ով օժանդակեց տեղի <<Ջավախք>> կոմիտեի սռեղծմանը: Արցախյան պատերազմի տարիներին դարձել է <<Հայոս-Քարթլոս>> խմբակցության անդամ ու շարժման մասնակից: 2001 թվականից հանդիսանում է Երևանի Աշուղ Ջիվանու անվան դպրոցի ներկայացուցիչը և <<Հայ աշուղներ>> միավորման կազմակերպության, <<Սայաթ-Նովա>> մշակութային միության անդամ է: 2004 թվականի հոկտեմբերի 23-ին ձեռնադրվել է Աշուղ ու նրան աշուղ-վարպետի կոչում՝ նրան շնորհվելով Աշուղ Հեզիկ (Եփրիկյան) պատվանունը: Հանդիսանում է վեց գրքերի ու մի շարք երգերի հեղինակ:Ունի չորս զավակ հինգ թոռ հինգ ծոռ: Եվ ահա հաշվի առնելով այն հանգամանքն, որ հունվարի 28-ին նշվում է հայկական բանակի օրն, որոշեցի նրա հետ հանդիպել ու կայացած հարցազրույցը ներկայացնել ընթերցողներին: Տարիների հեռվից գնահատելով ձեր անցած ճանապարհը,ինչպե՞ս կներկայացնեք այսօրը՝ որտեղից ուր ենք հասել: Ես` Աշուղ Զարուհիս, եկել եմ Ջավախքից: Իմ պապերը Էրզրումից են եկել՝ բնակվելով Ջավախքում:Այստեղ եղել եմ մանկապարտեզի վարիչ կանանց խորհրդի նախագահ իմ ստեղծագործություններ տպագրվել են <<Արշալույս>> թերթում հետո տեղափոխվել ենք Երևան,որտեղ էլ աշուղ եմ ձեռնադրվել <<Սայաթ Նովա>>-ի համույթում 2004թ Թովմաս Պողոսյանի մոտ <<Մայրապետ>> անվանում են տվել Հայ աշուղների կողմից: [b]-Մի քանի խոսքով պատմեք ձեր ու ձեր գործունեության մասին.Կներկայացնեք ձեր գրքերը: [/b] -Ունեմ վեց գիրք և բազմաթիվ երգեր: Երգերս են՝ <<Բարևագիր>>,<<Զգուշացի Զինվոր>>,<<Երևան>> <<Ապարանցի քաջ հերոսներ>>: Գրքերս են՝ <<Աղոթված կարապներ>>, <<Իմ հոգին>>, <<Հույսի արեգակ>>, <<Աղջիկը Փարվանայից>>, <<Աղոթքներիս մրմունջները>>, <<Զինվոր դու ես Հայոց Աշխարհը>>: Վերջին գիրքս նվիրված է մեր օրերի հերոսներին: Իմ աչքերը լավ չեն տեսնում բայց այսօրվա դեպքերից հետո աչքերը լացից կուրացել են ,ու ես անմահ հերոսների մասին եմ գրում: [b]-Ձեր կարծիքով ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում արվեստը։[/b] -Ինչ վերաբերվում է այսօրվա արվեստին, ապա կարող եմ ասել, որ այսօր արվեստը գտնվում է հետին պլանում: [b]-Ովքեր են աջակցում Ձեր գրքերի հրատարակության հարցում:[/b] -Բոլոր վեց գրքերս իմ հաշվին եմ տպագրել, միայն մեկն է պետական աջակցությամբ: [b]-Այսօրվա պայմաններում ի՞նչը կարող է միավորել մեր մտավորականներին։[/b] -Այսօրվա մտավորականների միասնությունը կայանում է իրենց հայրենասիրական գործունեության մեջ և նրանք հաշվի չպետք է առնեն կուսակցությունների նկրտումները; Այսօր ոչ մեկի մոտ չպետք է լինի փառասիրություն ու իշխանատենչություն: [b]-Իսկ ի՞նչն է տարանջատում մեր մտավորականներին. -Կա մի բան որ չասել չեք կարող:[/b] - Փողը կուրացրեց ագահ անկուշտ մտավորականներին որոնք բաժանվել են կուսակցությունների: Այսօրվա մտավորականներին տարանջատում է դավաճանությունը, անտարբերությունը: Չեմ կարող չասել, առավել ևս, երբ վերաբերվում է բանակին: [b] -Հավատում եք,որ կգա համախմբան ժամանակները:[/b] - Մեր համախմբումն մայր հայրենիքի անվտանգ լինելն է:Ափսոս ծեր եմ չեմ կարող հանդիպել շատերին ես գրչով եմ պատասխանում դա էլ իմ զենքն է բայց իմ զենքը ուժեղ է իմ խոսքը զենքից ուժեղ է: Գրիչն է իմ կուսակցությունը: [b]-Արդյոք մեր սերունդը լավ է ճանաչում ազգի հերոսներին: [/b] -Շատերը ճանաչում են նրանց հերոսական սխրանքները, անձամբ ես գրել եմ <<Անդրանիկից մինչև այսօրվա հերոսները>> գրքիս մեջ: [b] -Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի ապագան[/b]: -Մեր երկրի ապագան համարվում է միասնությունն և ագահության գործոնի վերացումը: [b] -Որքան հաճախակի եք մասնակցում կամ կազմակերպում հայրենասիրական միջոցառումներ և ինչպիսի բնույթ են կրում դրանք։[/b] -Եթե ինձ հրավիրում են ինչպես օրինակ Արցախի Հանրապետության Ազգային հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրիկը մասնակցել եմ, գրեթե ամենուրեք: [b]-Մի քանի խոսքով պատմեք ձեր առաջիկա ծրագրերի մասին:[/b] - Ցանկանում եմ տպագրել 7-րդ գիրքս հերոսների մասին,որը հրատարակելու եմ իմ թոշակի խնայողության հաշվին: [b]-Որքան հաճախակի եք հանդիպում զինծառայողների հետ ինչպիսի բնույթ են կրում դրանք, ինչ հետաքրքիր դեպք կպատմեք նրանց հետ հանդիպումներից[/b] -Ամեն օր ինձ զինվորները նամակով դիմում են որ մի ստեղծագործություն ձոնեմ նրանց: Ես էլ գրում եմ նրանց համար: Նրանք, կարծես իմ որդիներն են, և ես չեմ մերժում նրանց պահանջը: Մի քանի տարի առաջ հանդիպեցի հետախույզ զինվորների հետ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում: Նրանք այնքան ջերմությամբ էին շրջապատել և հարցեր տալիս Այդ օրը,ես իմ գրքերը բածանեցի զինվորներին; Երբ Էջմիածնում թոռնիկս էր ծառայում այնտեղ էլ եմ գրքեր բաժանել ու ելույթ ունեցել իմ ստեղծագործություններով զինվորների համար: Եղել եմ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում, որտեղ ելույթ ունեցել Արմենակ Ուրֆանյանի մայրիկի հետ: [b]-Ձեր զգացումները սահման այցից առաջ և հետո:[/b] -Ինչ վերաբերվում է սահմանային այցերին, ապա ասեմ, որ քանի որ մեծ եմ չեմ կարող սահմաններ գնալ բայց շարունակելու եմ իմ գործունեությունը: Տարիներ առաջ եղել եմ Արցախում՝ Մարտունի շրջանում, լինելով Մոնթե Մելքոնյանի աղբյուր հուշարձանի մոտ; [b]-Քանի որ հունվարի 28-ին նշվելու է հայոց բանակի օրը ձեր մաղթանքը զինծառայողներին:[/b] -Շուտով հունվարի 28 է գալիս, Հայոց բանակի օրը, աղոթում եմ որ մեր զինվորները գերիները վերադառնան տուն: Մեր երկիրն էլ հզորանա զենքեր շատ ունենա և ես էլ կաղոթեմ կօրհնեմ վերադառնան և ՊԱՏԵՐԱԶՄ բառը ջնջվի: [b]-Ձեր խոսքն ուղղված մեր զինվորականներին ու երիտասարդներին։[/b] -Մենք ունենանք այնպիսի զենք որ կանգուն պահենք մեր հայրենիքը ,ուժեղի մոտ թույլն է մեղավոր լինենք ուժեղ հաղթական մեր բանակով ու ազգովի նշեն մեր փառապանծ երկրի հաղթանակն և եթե ինձ հրավիրեն այդտեղ, սիրով կմասնակցեմ: [b]Նյութը և լուսանկարները՝ Գարիկ Ավետիսյանի [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր