211652_close_icon
views-count8282 դիտում article-date 23:46 23-01-2021

Ոսկան Սարգսյան. Կա՛մ մնում է նիկոլական իշխանությունը, Հայաստանը կործանվում է, կա՛մ նիկոլականներին հեռացնում ենք, փրկում ենք Հայաստանը

Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խելագար իրականություն Հայաստանում։ Հազարավոր զոհեր տալուց, Արցախի տարածքները հանձնելուց, բանավոր պայմանավորվածությամբ հողեր հանձնելուց, գերիների հարցը չլուծելուց հետո նիկոլը եւ իր թիմը դեռ իշխում են, բարձր աշխատավարձեր ստանում, ծառայում են հայրենիքին։ Թե ո՞րն է նրանց հայրենիքը՝ Ադրբեջանը, Թուրքիան, թե՞ Հայաստանը, պարզ չէ։ Նիկոլն իր տերերից հստակ ծրագիր ուներ Արցախը հանձնելու, ծրագրի հաջորդ փուլը Հայաստանը քանդելն է, որը նա հաջողությամբ իրականացնում է, երկիրը զրկում է հույսից, ապագայից, մեծ չափով խթանում է արտագաղթը, որպեսզի վաղը Հայաստանը զարգացման, պաշտպանական ներուժ չունենա։ Հայաստանի բոլոր պետական կառույցները, որոնք ծառայում են հայրենիքի դավաճան նիկոլին, դավաճանում են Հայաստանի Հանրապետությանը, ծառայում են Ադրբեջանին , Թուրքիային եւ այլ օտար ուժեի։ Ես նախկինում ամենաշատն եմ քննադատել նախկիններին՝ ԼՏՊ-ին, Քոչարյանին եւ Սերժին, որոնք մեծ մեղքեր ունեն։ Սակայն այսօր հարցն այլ է՝ կա՛մ մնում է նիկոլական իշխանությունը, Հայաստանը կործանվում է, կա՛մ նիկոլականներին հեռացնում ենք, փրկում ենք Հայաստանը»։

Նմանատիպ նյութեր