211652_close_icon
views-count1472 դիտում article-date 17:47 23-01-2021

Նարինե Դիլբարյան. Իրանը դարձյալ փորձ է կատարում տարծաշրջանում վերադիրքավորվել

«Ժառանգութուն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրանը դարձյալ փորձ է կատարում տարծաշրջանում մեր պարտված պատերազմից հետո վերադիրքավորվելու, արտգործնախարար Մուհամմադ Զարիֆի այցը տարածաշրջան կբացահայտի դրա երկու հնարավոր ուղղությունները. ա) տարածաշրջանում Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի հետ համագործակցած համակշռել, այսինքն՝ զսպել Թուրքիայի աճող ազդեցությունը, դրանով իսկ Ադրբեջանին հասկացնել, որ Թուրքիայի մեծացող կշիռն իրենց վրա էլ է ծանր անդրադառնալու, կամ բ) համագործակցել Թուրքիայի հետ՝ նրանից ստանալով երաշխիքներ իր դեմ չգործելու ՆԱՏՕ-ի շրջանակներում: Մեր ազդեցությունը տվյալ ընտրության վրա մեծ չէ արդեն, բայց օգտագործել այն պետք է դիվանագիտորեն և հետևողական, եթե, իհարկե, դեռ կամք կա, ոչ թե հոսանքին տրվելու մարտավարություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր