211652_close_icon
views-count7028 դիտում article-date 16:57 23-01-2021

Ուզում են Հայաստան բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է. Գեորգի Պողոսյան

Այսօր գիտնականների, մշակույթի գործիչների, իրավաբանների մասնակցությամբ քննարկման ժամանակ բժիշկ Գեորգի Պողոսյանն ասաց, որ պետք է դադարել մտածել, թե ի դեմս գործող իշխանության՝ մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր աշխատել չգիտեն: Բժիշկն անդրադարձավ օրեր առաջ «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» կայացրած որոշմանը, ըստ որի՝ Առողջապահության նախարարությունը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ, տեղեկացնում է [url=https://168.am/2021/01/23/1449776.html]168.am[/url]-ը: «Այսօր լսեցի, որ նրանք ուզում են բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում հիմա սոսկալի վիճակ է, այդ վակցինան չի աշխատում և շատ թանկ է, ինչ է որ՝ ռուսականը չբերեն, որը շատ էֆեկտիվ է և պրակտիկորեն աշխատող վակցինա է: Աշխարհը դա ընդունեց, Բրազիլիան է դա ընդունում, Էմիրաթները, Հունգարիան, շատ երկրներ: Ինչո՞ւ են դա անում: Վակցինան չեն բերում, որ ժողովրդին փրկեն կովիդից, բերում են, որ փող աշխատեն և ավելի վատ վիճակի մեջ գցեն: Նայեք՝ Անգլիայում ի՞նչ է կատարվում, այդ վակցինան չի աշխատում, ու հենց այդ վակցինան են ուզում բերել»,- ասաց Պողոսյանը: Բժիշկը պնդեց, որ գործող իշխանության վատ աշխատանքի օրինակները շատ են: Դրանցից մեկն էլ այն է, որ մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել մի մարդ, ով մասնագիտությամբ իրավաբան է: Մանրամասն՝ [url=https://168.am/2021/01/23/1449776.html]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր