211652_close_icon
views-count872 դիտում article-date 17:30 23-01-2021

Ստեփանակերտի քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքներում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ տեղացած առատ ձյան հետևանքում մի շարք խնդիրներ են առաջացել քաղաքացիների համար: Նշվում է, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը ենթակա համապատասխան ստորաբաժանումներով լծված է այդ դժվարությունները ժամ առաջ չեզոքացնելու գործին: Ձնամաքրման մեքենաները շրջում են փողոցներով և անցանելի դարձնում ճանապարհները երթևեկության համար: «Մայթերի մաքրմանը հիմնականում մասնակցում են մարդկային աշխատուժը, բայց աշխատանքները ժամանակին և պատշաճ իրականացնելուն մի շարք հանգամանքներ են խոչընդոտում: Վերջին մեկ ամսում քաղաքում երթևեկող փոխադրամիջոցների թիվը զգալիորեն մեծացել է, ինչը բացասաբար է ազդում մերկասառույցի կանխարգելման աշխատանքներին: Աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով քաղաքի տարբեր վայրերում հերթեր են գոյանում, և որոշակի տարածքներում գրեթե անհնար են դառնում ձնամաքրման աշխատանքները: Պատերազմից հետո աշխատուժի պակաս է զգացվում: Առկա մարդկային ռեսուրսները բավարար չեն հրատապ խնդիրներին լուծում տալու համար»,- ասված է Ստեփանակերտի քաղաքապետարանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրությունում: Նշվում է, որ տեխնիկական միավորների մի մասը պատերազմի հետևանքով կամ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կամ էլ գտնվում է անսարք վիճակում: Արդյունքում մեքենատրակտորային լրակազմը լրջորեն համալրելու կարիք ունի: «Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունը ու ակնկալում նրանց աջակցությունը վերը թվարկված խնդիրների կարգավորման հարցում. ով ինչով կարող է: Մենք շարունակում ենք աշխատանքները՝ ունեցած հնարավորությունները առավելագույնս օգտագործելով»,-ասված է հաղորդագրությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հարգելի քաղաքացիներ, գիտենք, որ տեղացած առատ ձյան հետևանքները մի շարք խնդիրներ են առաջացրել ձեզ համար: Ստեփանակերտի...

Опубликовано Ստեփանակերտի Քաղաքապետարան / Municipality of Stepanakert Суббота, 23 января 2021 г.

Նմանատիպ նյութեր