211652_close_icon
views-count1391 դիտում article-date 16:47 23-01-2021

Նավալնիի կինը բերման է ենթարկվել

Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան, հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել և գտնվում է բանտարկյալներին և մեղադրյալներին տեղափոխող ավտոմեքենայում։ Հայտնում է [url=https://ria.ru/20210123/navalnaya-1594286127.html]ria.ru[/url]-ն։ «Ներեցեք որակի համար: Լուսավորությունը շատ վատն է ավտոզակում», - գրել է նա իր [url=https://www.instagram.com/p/CKYye2qFQ5v/?utm_source=ig_web_copy_link]Instagram[/url]- ում` մեկնաբանելով համապատասխան լուսանկարը: Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը բազմիցս նախազգուշացրել էր ինչպես կազմակերպիչներին, այնպես էլ շարքային մասնակիցներին, հունվարի 23-ին Մոսկվայում և այլ քաղաքներում նախատեսված չարտոնված գործողություններին մասնակցելու դեպքում, պատասխանատվության ենթարկելու մասին։

Նմանատիպ նյութեր