211652_close_icon
views-count2733 դիտում article-date 16:15 23-01-2021

«Ապարանի բժշկական կենտրոնում» փրկել են 10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը:

Հունվարի 19-ին 10 ժամ ձնաբքի տակ մնացած եւ ցրտահարված 17-ամյա տղայի մոտ կլինիկակակն մահ է գրանցվել` սրտի և շնչառության կանգով: Այս մասին [url=https://news.am/arm/news/625095.html]NEWS.am[/url]-ին հայտնել է Ապարանի ԲԿ տնօրեն Հայկ Շմավոնյանը: «1 ժամ 15 րոպե բոլորս՝ ռեանիմատոլոգները, բժիշկները, բոլոր անձնակազմով սկսեցինք սիրտ-թոքային ռեանիմացիա անել եւ երեխայի կյանքը փրկվեց, գիտակցությունը վերկանագնվեց եւ դեռ գտնվում է հսկողության ներքո»,- ասաց նա` նշելով, որ տղայի վիճակն այժմ բավարար է: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 16:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել: Ըստ ԱԻ նախարարության՝ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Փրկարարներին հաջողվել է գտնել երկու քաղաքացիներին, որոնցից մեկը 17-ամյա տղան է։ Նշվում է, որ ընտանիքը Ձորագլուխ գյուղից է, սակայն նախորդ 7 տարիներն ապրել են Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում եւ պատերազմից հետո նորից վերադարձել են գյուղ:

Նմանատիպ նյութեր