211652_close_icon
views-count1795 դիտում article-date 15:23 23-01-2021

Հրմշտոց ոստիկանների և ցուցարարների միջև. ՌԴ-ում բողոքի ակցիաներ են

Հունվարի 19-ին Եվրոպայից Ռուսաստան է վերադարձել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։ Նրան ձերբակալել են անմիջապես օդանավակայանից և տեղափոխել Մատրոսսկայա տիշինա բանտ։ Այս դեպքերից հետո Ռուսաստանում սկսվել է բողոքի ալիք, սոցցանցերում հազարավոր օգտատերեր կոչ էին անում մարդկանց հունվարի 23-ին դուրս գալ իրենց քաղաքների փողոցներ և իրականացնել բողոքի ակցիա։ Այսօր Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում արդեն սկսվել են այդ գործողությունները։ Ինչպես հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/live/news-55779010]BBC Russia[/url] կայքը, ոստիկանությունը ձերբակալում է ակցիայի մասնակիցներեին Վլադիվոստոկում, Իրկուտսկում, Ուլան – Ուդեյում, Խաբարովսկում և այլ քաղաքներում։ Մոսկայում և Սանկտ-Պետերբուրգում բողոքի ակցիան կսկսվի 14։00-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր