211652_close_icon
views-count1316 դիտում article-date 15:30 23-01-2021

ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են համակարգային խնդիրները

ՀՀ-ից եռօրյա այցով Արցախ մեկնած բժիշկների խումբն ունի իր ներուժը բարձր արդյունավետությամբ ներդնելու պատրաստակամություն: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը Արցախ ժամանած բժիշկների խմբի և նախարարության ու Ստեփանակերտում գործող բուժհիմնարկների պատասխանատուների հանդիպմանը: Նախարար Միքայել Հայրիյանը նշել է, որ հանդիպումները շարունակվելու են ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում գործող բուժհիմնարկներում՝ բոլորին ընձեռելով համակարգում առկա խնդիրները հաղթահարելու սեփական տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնելու հնարավորություն: Հյուրընկալված բժիշկների խմբի պատասխանատու Արամայիս Գալումյանն իր հերթին նշել է, որ Արցախ եկել են փոքր խմբով, նեղ մասնագետներով, բայց նրանք բոլորն էլ հիանալի մասնագետներ են։ «Նպատակը՝ տեղի գործընկերների հետ միասին համակարգում եղած խնդիրները վեր հանելն ու դրանց հրատապ լուծում տալն է։ Թեև ներկա այցը կատարվել է նեղ խմբով, սակայն այն այսպես ասած հետախուզական բնույթ ունի և առաջիկայում ընդլայնված կազմով հանդիպումները լինելու են մեր գործնական առօրյայի անբաժանելի մասը»,-նշել է նա: Օրվա վերջին հյուրընկալված բժիշկները նախարարի ուղեկցությամբ այցելել են ԱՀ ԱՆ «Արևիկ» մանկական բուժմիավորում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

2020թ. հունվարի 22-ին ԱՀ կառավարության շենքում կայացավ ԱՀ առողջապահության նախարարի հրավերով Արցախ ժամանած բժիշկների...

Опубликовано Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep. Суббота, 23 января 2021 г.

Նմանատիպ նյութեր