211652_close_icon
views-count1037 դիտում article-date 14:08 23-01-2021

«Պանթուրքիզմը, որը շատ վտանգավոր երեւույթ է, տվյալ դեպքում չի դրսեւորվում ուղիղ տարածքային կապով»․ Շիրակ Թորոսյան․ «Առավոտ»

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի՝ օրերս հնչեցրած մոտեցումները քաղաքական դաշտում քննադատությունների առիթ տվեցին։ Նա ասել էր, որ հետադիմական եւ վնասակար է համարում Արցախի կորցրած տարածքները պատերազմի միջոցով հետ բերելու մտածողությունը, եւ որ պետք է փորձենք երկարատեւ խաղաղություն ունենալ մեր բոլոր հարեւանների հետ։ Խաղաղության հաստատման եւ կորցրածը վերադարձնելու հնարավորությունների մասին [url=https://www.aravot.am/2021/01/23/1166361/?fbclid=IwAR0cs_k3P2gwsb0fNLAqxnho6wUD8OZ8EvwiNeujEbs8s_l_X6JRHv_1t5Y]«Առավոտը»[/url] զրուցել է «Իմ քայլի» պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանի հետ։ [b]– Պարոն Թորոսյան, ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում կորցրածը քաղաքական ճանապարհով վերադարձնելու առնչությամբ եւ նշյալ մոտեցման մասին ի՞նչ դիրքորոշում ունեք։[/b] – Եթե իրավիճակը գլոբալ գնահատենք, կտեսնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, եւ միջազգային հանրությունը որպես խաղաղության հիմք՝ խնդիր են դրել դիտարկել Արցախի յոթ շրջանների վերադարձը։ Մենք այդ առումով բավականին ոչ շահեկան դիրքում ենք եղել։ Ցավոք, Արցախի ինքնորոշման խնդիրը չի դրվել սրան հավասար հարթակի վրա։ Այսօր նման իրավիճակում է հայտնվել Ադրբեջանը, քանի որ նոյեմբերի իննի զինադադարից հետո ԵԱՀԿ ՄԽ միջնորդները խնդիր են դրել առնվազն ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության ապահովումը։ Եւ, ըստ երեւույթին, ստացվում է, որ մենք լուրջ անելիք ունենք ապագա բանակցային գործընթացում։ Չեմ կարող ասել, թե դա որքան կտեւի։ Գործընթացը կարող է լինել ձգձգվող կամ ոչ։ Շատ կարեւոր է լինելու կողմերի քաղաքական կամքի դրսեւորումը եւ հատկապես միջնորդների ակտիվությունը։ Ամեն դեպքում այսօր սեղանին պետք է լինի, եւ, ըստ երեւույթին, կա ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության վերականգնումը, եւ սա մեր դիվանագիտության առաջնային մեխը պետք է լինի։ Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2021/01/23/1166361/?fbclid=IwAR278TOUpB3oqnqVlLYOaJ0tX_XN7A-j_9i8aA2PuMR8ZtaNRS2qZb4htnI]սկզբնաղբյուր[/url] կայքում։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր