211652_close_icon
views-count2205 դիտում article-date 14:15 23-01-2021

Զիմբաբվեում մեկ շաբաթում կորոնավիրուսից 3 նախարար է մահացել

Զիմբաբվեում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է երեք նախարար: Այս մասին հայտնում է [url=http://www.xinhuanet.com/english/2021-01/23/c_139691351.htm]Xinhua[/url]-ն: «Պաշտոնական մարմինները հաստատել են, որ Զիմբաբվեի տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացման նախարար Ջոել Մաթիզան ուրբաթ օրը կյանքից հեռացել է COVID-19-ի պատճառով: Այսպիսով նա դարձել է Զիմբաբվեում երրորդ նախարարը, որը մեկ շաբաթվա ընթացքում մահացել է վարակի հետևանքով», - ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հունվարի 15-ին մահացել է նաև նահանգային գործերի նախարար Հելեն Գվարաձիմբան: Բացի այդ, հունվարի 20-ին էլ կյանքից հեռացել է արտգործնախարար Շիբուսիսո Մոյոն: Ներկայումս Զիմբաբվեում կորոնավիրուսով հիվանդացության ավելի քան 30,5 հազար դեպք է հայտնաբերվել: Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական վիճակագրության, մահացել է միայն 962 մարդ, ապաքինվել է ավելի քան 21 հազարը:

Նմանատիպ նյութեր