211652_close_icon
views-count1245 դիտում article-date 14:06 23-01-2021

Ճապոնիայում մտադիր են քրեական պատասխանատվություն սահմանել կորոնավիրուսով հոսպիտալացումից հրաժարվելու համար

Ճապոնիայում մտադիր են քրեական պատասխանատվություն սահմանել կորոնավիրուսով հոսպիտալացումից հրաժարավելու համար: Կառավարությունը վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ մշակել է գործող օրենդրության փոփոխություններ, որոնք նախատեսում են պատիժների խստացում փոքր բիզնեսի եւ տեղաբնակչների համար, որոնք հրաժարվում են պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխող կանոնները: Փոփոխությունները նախատեսում են խոշոր տուգանքներ ռեստորանների համար, որոնք հրաժարվում են կրճատել աշխատանքային ժամերն ու քրեական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին, ովքեր հրաժարվում են հոսպիտալացումից: Նշվում է, որ ընդդիմադիր կուսակցությունները կտրուկ դեմ են արտահայտվել խախտումների համար քրեական պատասխանատվություն սահմանելուն: Այս պահի դրությամբ Ճապոնիայում կորոնավիրուսից մահվան գրեթե 5000 դեպք է գրանցվել, վարակումների ընդհանուր թիվը գերազանցում է 357 հազարը, հաղորդում է «[url=https://tass.ru/obschestvo/10529307]ТАСС[/url]» -ը :

Նմանատիպ նյութեր