211652_close_icon
views-count1198 դիտում article-date 13:55 23-01-2021

Արցախ է վերադարձել 50 հազար 521 մարդ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 131 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12340271@egNews]նախարարությունը[/url]: «Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 50 հազար 521 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Նմանատիպ նյութեր