211652_close_icon
views-count2822 դիտում article-date 13:03 23-01-2021

Չինաստանն օրենքի ուժով թույլատրել է անհրաժեշտության դեպքում կրակ բացել օտար նավերի վրա

Չինաստանն ընդունել է օրենք, որն առաջին անգամ երկրի առափնյա պահպանությանը բացահայտ թույլ է տալիս կրակ բացել օտարերկրյա նավերի վրա, ինչը կարող է բարդացնել իրավիճակը առանց այդ էլ անհանգիստ հարավ-չինական ծովում: Այս մասին հայտնում է [url=https://www.aljazeera.com/news/2021/1/23/china-authorises-coast-guard-to-fire-on-foreign-vessels-if?fbclid=IwAR1wDZOg2bj52TSlp3CITfxevERGIIL7jozllO3BVtOqVIqxV-ulkL4HzcM]Reuters[/url] լրատվական գործակալությունը: Գործակալությունը նշել է, որ Չինաստանը ծովային վեճեր ունի Ճապոնիայի հետ` Արևելյան Չինական ծովում և մի շարք հարավ-արևելյան պետությունների հետ՝ Հարավ-չինական ծովում: Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը ՝ Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովը, ուրբաթ օրը ընդունել է Առափնյա պահպանության մասին օրենք, ինչը, ըստ ավելի վաղ հրապարակված տեղեկությունների, Չինաստանի առափնյա պահպանության ծառայությանը թույլատրում է կիրառել «բոլոր անհրաժեշտ միջոցները»` կասեցնելու կամ կանխելու օտարերկրյա նավերի սպառնալիքները: Օրինագիծը սահմանում է այն հանգամանքները, որոնց դեպքում կարող են կիրառվել ձեռքի կամ նավի համար նախատեսված, ինչպես նաև օդային զենքեր: Այն նաև առափնյա պահպանության ծառայությանը լիազորել է ստեղծել ժամանակավոր բացառման գոտիներ` այլ նավերի անձնակազմի մուտքը կանխելու համար: Այս քայլը կարող է բարդացնել Չինաստանի հարբերությունները Միացյալ Նահանգների հետ, քանի որ այն ռազմավարական դաշինքների մեջ է գտնվում ասիական-խաղաղօվկիանոսյան մի շարք երկրների` Ճապոնիայի, Վիետնամի, Ֆիլիպինների և Ինդոնեզիայի հետ: Reuters-ը նշում է, որ Չինաստանի առափնյա պահպանության ծառայությունը 2018 թվականին անցել է Ժողովրդավարական զինված ոստիկանության հրամանատարության վերահսկողության տակ և դարձել ռազմական ուժերի մեկ ճյուղը:

Նմանատիպ նյութեր