211652_close_icon
views-count18031 դիտում article-date 11:58 23-01-2021

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են KIA ու Toyota մակնիշի ավտոմեքենաները, Toyota-ն էլ բախվել է կայանված BMW-ին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներ 26-ամյա Միքայել Միքայելյանի վարած KIA մակնիշի 70 ՕN 170 և 24-ամյա Պետրոս Բաղդասարյանի վարած Toyota մակնիշի 01 ТV 021 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի բնակիչ 29-ամյա Հովակ Մարտիրոսյանին պատկանող՝ կայանված վիճակում գտնվող, BMW մակնիշի 77 ՍХ 770 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով վարորդներից Պ․ Բաղդասարյանի ուղևոր Երևանի բնակիչ 34-ամյա Ազատ Բաղդասարյանը տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Մ․ Միքայելյանի ուղևորներ՝ Երևան քաղաքի բնակիչներ 29-ամյա Մ․ Մինասյանը և 24-ամյա Ս․ Ղազարյանը տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի փրկարար ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Պ․ Բաղդասարյանը աշխատում է «ՎԵԳԱՎՈՐԼԴ» ՍՊԸ-ում՝ առաքման բաժնի պետի տեղակալ, իսկ Հ․ Մարտիրոսյանը՝ «Փրայմ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր