211652_close_icon
views-count2426 դիտում article-date 11:33 23-01-2021

ԱՄՆ-ն մեծացնում է ներգրավվածությունն Արցախի խնդրում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ջոզեֆ Բայդենի վարչակազմը նախատեսում է մեծացնել Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը Արցախի հակամարտության ուղղությամբ։ Այս հարցում ԱՄՆ-ը պատրաստվում է աշխատել եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի Արցախի համամարտության ուղղությամբ գտնվի այնպիսի տեւական լուծում, որը կպաշտպանի Արցախի անվտանգությունն ու «կօգնի կանխելու նոր պատերազմի բռնկումը»։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը, պատասխանելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հարցերին իր թեկնածության վերաբերյալ լսումների ժամանակ։ Բլինկենի եւ Մենենդեսի հարցուպատասխանի գրավոր տարբերակը ներկայացված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքում։ Այդ նպատակին հասնելու համար Էնթոնի Բլինկենը կարեւորում է Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի ակտիվացումը, ինչպես նաեւ լրացուցիչ դիվանագիտական աշխատանքի իրականացումը՝ երրորդ կողմերի հետագա նոր միջամտությունը կանխելու համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր