211652_close_icon
views-count44178 դիտում article-date 10:53 23-01-2021

«Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից նախկին պատգամավոր Օրհան Միրօղլուն, որը նաև կուսակցության Կենտրոնական որոշումների գործադիր խորհրդի անդամ է, առաջ է քաշել այն տարօրինակ տեսությունը, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իրականում քուրդ է, հայտնում է [url=https://ahvalnews.com/joe-biden/former-akp-deputy-claims-joe-biden-secretly-kurdish]ahvalnews.com[/url] թերթը: Միրօղլուն իր թվիթերյան էջում գրել է. «Քուրդ մի ընկեր, որի հետ վերջերս խոսեցի, ասաց, որ չնայած դժվար է հավատալ, որ դա լուրջ է, սակայն դժվար չէ կռահել, թե որն է նպատակը: Ինչ-որ մեկն ասել է, որ Բայդենի իսկական անունը Չիմոյե Բահաթթին Աղա է: Նա սերում է քրդական ընտանիքից, որը Երևանից ԱՄՆ է գաղթել և ծագումով Բիրուկի ցեղից է»: Աղբյուրը նկատում է, որ հայտնի մարդականց էթնիկ ծագման մասին անհավատալի պնդումները տարիներ շարունակ տարածված են եղել Թուրքիայում: Այդպիսի քննարկում է ծավալվել նաև Շեքսպիրի շուրջ, որի անվան ծագումնաբանությունը Թուրքիայում բացատրվում էր որպես Շեյխ Պիր: Հիշեցնենք, որ Բայդենը երկար ժամանակ հարաբերություններ է ունեցել քրդական խմբերի հետ: 2003 թվականին նա դիմել է Իրբիլի քրդական խորհրդարանին ՝ ասելով, որ «սարերը ձեր միակ ընկերները չեն»: Չորեքշաբթի օրը Իրաքյան Քուրդստանի քուրդ պատգամավորները շնորհավորել էին Բայդենին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր