1992 դիտում
10:11 23-01-2021
Ինչո՞ւ էր Հենրիկ Քոչինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ գնացել Քի Վեսթ և մասնակցել ԼՂ բանակցություններին. «Ա1+»
Անկախ Հայաստանի տրանսպորտի և կապի առաջին նախարար Հենրիկ Քոչինյանը 2001թ․ ՀՀ նախկին նախարար Ռոբերտ Քոչարյանի և արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ մեկնել է Քի Վեսթ և մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Հ․Քոչինյանը ՏԿ նախարար է եղել 1990-1998թթ․ հետո նշանակվել է Լոռու մարզպետ։ Երբ Քի Վեսթ էր գնացել, մարզպետ էր։ Գրում է [url=https://a1plus.am/hy/article/391406]«Ա1+»[/url]-ը։
Հ․Քոչինյանը նախ կատակում է, թե գնացել էր Էռնեստ Հեմինգուեի թանգարանն այցելելու։ Իրականում, այդ բանակցություններում անհրաժեշտ էին տարածաշրջանային տրանսպորտային ուղղիների վերաբերյալ նրա փորձն ու գիտելիքները։
«Գլուխ գովալ չլինի, ես շատ լավ գիտեմ ռազմական թատերաբեմում ընդգրկված մեր տարածքը։ Ադրբեջանի կողմից քննարկման հիմնական թեման ազատագրված տարածքները վերադարձնելն էր, մեր կողմից հիմնական խնդիրը ԼՂՀ կարգավիճակն էր, ՀՀ և ԼՂՀ միջև հաղորդակցությունը։ Ադրբեջանը նաև ուներ Նախիջևանի հետ հաղորդակցության խնդիրը։ Եվ հաղորդակցության այդ ուղիների քննարկման ժամանակ իմ մասնագիտական օգնությունն էր պետք»,- ասում է Հ․Քոչինյանը։
Տեսանյութը՝ [url=https://a1plus.am/hy/article/391406]«Ա1+»[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3746 դիտում
22:03 29-05-2022
Այսպես է Անտոն Քոչինյանը կառուցել Սարդարապատի հուշահամալիրը. Սերգո Երիցյան
2006 դիտում
18:01 01-01-2020
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները գնացել են ԱԱԾ՝ շնորհավորելու նրան և Արմեն Թավադյանին
Այս բաժնից
517 դիտում
20:03 19-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
322 դիտում
19:50 19-04-2024
Արամ Ա Կաթողիկոսը ՄՔԴ դատախազի հետ քննարկել է ադրբեջանական սադրանքները
325 դիտում
19:37 19-04-2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը