211652_close_icon
views-count11579 դիտում article-date 10:13 23-01-2021

Նոր Մոսկվայում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել. զոհերից մեկը փեսան է

ՌԴ Նոր Մոսկվա բնակավայրում անցկացված հարսանեկան արարողության ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել է փեսացուն և իր եղբայրը: Այս մասին հայտնում է [url=https://iz.ru/1115251/2021-01-23/na-svadbe-v-novoi-moskve-zastrelili-zhenikha]Известия[/url]-ն՝ հղում տալով РЕН ТВ հեռուստաալիքին: Նախնական տեղեկություններով՝ փեսացուն վեճի է բռնվել հարսնացուի կողմի հյուրերից մեկի հետ, որն էլ կրակոցներ է արձակել: Միջադեպի հետևանքով սպանվել է 2 մարդ՝ փեսացուն և իր եղբայրը: Երկուսն էլ ծագումով Մոլդովայից են: Հաղորդվում է, որ հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել առանց համարանիշի սև ջիփով: Այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Նմանատիպ նյութեր