211652_close_icon
views-count1506 դիտում article-date 09:42 23-01-2021

Շվեյցարիայում Pfizer պատվաստումից հետո հինգ մարդ է մահացել

Շվեյցարիայում հինգ մարդ է մահացել Pfizer պատվաստանյութով պատվաստումից հետո։ Նրանք բոլորն էլ տարեց են եղել, հայտնում է [url=https://www.auroranews.am/news/2021-01-22-shveytsariayum-pfizer-patvastumits-heto-hing-mard-e-mahatsel]auroranews[/url]-ը՝ հղում անելով Swissmedic պետական դեղագործական կարգավորչին։ Նշվում է, որ այս պահին արձանագրվել է դեղամիջոցի ենթադրյալ կողմնակի ազդեցությունների մասին 42 հաշվետվություն. դրանք առաջացել են պատվաստման առաջին փուլից հետո: Դրանցից 16-ը որակվում են որպես լուրջ, իսկ 5-ը՝ մահվան ելքով։ Կարգավորիչի տվյալներով՝ մահացած հիվանդները 84-ից 92 տարեկան էին, եւ նրանց մահը անմիջականորեն կապված չէ պատվաստման հետ: Նշվում է, որ նրանք մահացել են իրենց ծեր տարիքում առաջացող հիվանդություններից։

Նմանատիպ նյութեր