Խառը մենամարտերի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը հունվարի 24-ին Աբու Դաբիում անցկացվելիք UFC 257 մրցաշարում կմենամարտի ամերիկացի Մեթ Ֆրեւոլայի հետ, հայտնում է Sport.News.am-ը:
Ֆրևոլայի մրցակիցը պետք է լիներ Մարոկկոյի ներկայացուցիչ Օտման Այզատարը, սակայն նա հրաժարվել է մասնակցությունից։Արման Ծառուկյանը պետք է մենամարտեր Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ, սակայն այդ մենամարտը չեղարկվել էր։ Հակպարաստը չէր ներկայացել պաշտոնական կշռմանը։
24-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 17 մենամարտ, տարել 15 հաղթանակ ու կրել 2 պարտություն: 25-ամյա Հակպարաստը տարել է 12 հաղթանակ ու կրել 3 պարտություն:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արման Ծառուկյանը կմենամարտի ամերիկացի Մեթ Ֆրևոլայի հետ. Sport.News.am
2021.01.22 23:24


