211652_close_icon
views-count1492 դիտում article-date 22:38 22-01-2021

«Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը

Հունվարի 25-ին, ժամը 15:00-ին «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը։ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության, մտավորականների շարժման շուրջ են հավաքվել 300-ից ավելի մշակույթի, գիտության, կրթության գործիչներ: Հավաքին ներկա կլինեն ոչ միայն գործիչներ, այլև գեներալներ, բարձրաստիճան հոգևորականներ: Հիշեցնենք, որ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության առաջին հավաքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, երկրորդը` հունվարի 12-ին: «Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը մտավորականների կամավոր միություն է: Մտավորականներ, որոնք մտահոգված են մեր երկրի այսօրվա ծանր և օրհասական վիճակով: Շարժումը որևէ կուսակցության հետ կապ չունի, սա քաղաքացիական շարժում է, որի հիմնական նպատակը այսօրվա ապիկար, հաջողություններ չարձանագրած, երկիրը փակուղի տանող վարչակազմի հեռացումն է: «Ձայն հայրենեաց» նախաձեռնության գործունեությանը, համակարգող խմբի անդամների տեսակետներին կարող եք ծանոթանալ «Ձայն հայրենեաց» ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/%D5%81%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%80%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%A5%D5%A1%D6%81-102776795124701/?view_public_for=10277679512470]էջում[/url]: [b]«Ձայն հայրենեաց» նախաձեռնության մամուլի պատասխանատու Դավիթ Գրիգորյան Բջջ.` 091589455[/b]

Նմանատիպ նյութեր