Ձմեռային արձակուրդներից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբը հունվարի 11-ից սկսել է մարզումները նախապատրաստվելով առաջին խմբի առաջնության գարնանային հատվածին։ Թիմը մարզումները անձկացնում է Ձորաղբյուրի մարզաբազայում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Թիմի կազմում տեղի են ունեցել բավականին լուրջ փոփոխություններ, և սելեկցիոն աշխատանքն էլ նոր ֆուտբոլիստների հետ ընթացքի մեջ է։«Սևանից» հեռացել են ութ ֆուտբոլիստներ՝ Սուրեն Ալոյանը, Արամ Լոռեցյանը, Հակոբ Լոռեցյանը, Համլետ Ասոյանը, Դավիթ Մայիլյանը, Վիուլեն Այվազյանը, Հուսեյին Շարաֆֆեդինը և Թևին Մքարթնի Նավեսեբը:
Ակումբն արդեն պայմանագիր է կնքել նոր ֆուտբոլիստների հետ։ «Սևանի» կազմը համալրել են Արտյոմ Խաչատուրովը, Նարեկ Ասլանյանը, Դավիթ Այվազյանը և Ախմեդ Ջինդոյանը։
Նորեկների ցուցակը մոտ ապագայում ամենայն հավանականությամբ կթարմանա, որվհետև թիմում ներկայումս փորձաշրջան են անցնում երկու նոր ֆուտբոլիստներ, բացի այդ սպասվում են նոր համալրումներ։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
8 ֆուտբոլիստ հեռացել է «Սևան» ակումբից
2021.01.22 20:03


