Այսօր՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն մարզադահլիճը ամբողջովին դարձել է ոչ պիտանի: Փլուզվել է երկաթբետոնե առաստաղը, հենասյուները:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Գեղակերտի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի երկաթբետոնե առաստաղն ու հենասյուները ամբողջովին փլուզվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2021.01.22 19:54



Տեսանյութ
