Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ հունվարի 22-ին, ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով կկարողանան նպաստել երկու երկրների գործընկեր կառույցների միջև գործող կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարությունների հնարավորությունների և կառուցվածքային առանձնահատկությունների վերաբերյալ:
Դեսպանն ընդգծել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի հայ-բելառուսական հարաբերությունները նաև այս ոլորտում նոր մակարդակի վրա դրվեն: Արտակարգ իրավիճակների նախարարն իր հերթին սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ԱԻ նախարարը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2021.01.22 17:18


