Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության և ԵՄ հարաբերություններում առկա իրավիճակը՝ շեշտը դնելով պրագմատիկ համագործակցության կառուցման անհրաժեշտության վրա:
Այս մասին տեղեկացնում է «ria.ru» գործակալությունը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը:«Մանրակրկիտ քննարկվել է Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակը՝ շեշտը դնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում պրագմատիկ համագործակցություն ստեղծելու անհրաժեշտության վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Պուտինը Եվրախորհրդի ղեկավարի հետ քննարկել է ՌԴ-ԵՄ հարաբերությունները
2021.01.22 16:32

