211652_close_icon
views-count3756 դիտում article-date 16:12 22-01-2021

Աննա Գրիգորյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ` Աննա Գրիգորյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ա. Գրիգորյանի 2021 թվականի հունվարի 20-ի դիմումը՝ կարգադրում եմ. 1. 2021 թվականի հունվարի 21-ից Աննա Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության zզգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ ԱԺ արդեն նախկին պատգամավոր Տիգրան Կարապետայնի մանդատը տրամադրվեց Աննա Գրիգորյանին։ Նա հունվարի 18-ին երդվեց ԱԺ ամբիոնից և ստանձնեց պատգամավորի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր