211652_close_icon
views-count1459 դիտում article-date 15:34 22-01-2021

Պայթյուն Է որոտացել Թաթարստանի նավթային ձեռնարկությունում

Պայթյուն Է որոտացել Թաթարստանի Սարմանովոյի շրջանի փոքր նավթային ձեռնարկություններից մեկում: Այդ մասին «[url=https://ria.ru/20210122/vzryv-1594128425.html]ria.ru[/url]»-ին հաղորդել Է արտակարգ ծառայությունների մի աղբյուր: Նախնական տվյալներով՝ զոհվել Է երկու մարդ, մեկը վնասվածքներ Է ստացել: Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել Բոլշոյե Նուրկեեւո գյուղի ձեռնարկությունում փորձարկումների ժամանակ: Դատախազությունն ստուգում Է սկսել նավթաձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունից հետո, հաղորդել Է հանրապետության դատախազի ավագ օգնական Ռուսլան Գալիեւը: Նա հաստատել Է երկու զոհերի եւ մեկ վիրավորի մասին տեղեկատվությունը: Գալիեւի խոսքով՝ դեպքի վայր Է մեկնել շրջանի դատախազ Տատյանա Ֆյոդորովսկայան: Հսկիչ գերատեսչությունը մասնագետների հետ համատեղ ստուգում Է աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը: Խախտումների առկայության դեպքում կձեռնարկվեն դատախազական արձագանքներ: Պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:

Նմանատիպ նյութեր