211652_close_icon
views-count2189 դիտում article-date 15:16 22-01-2021

Հայտնի է ինդոնեզական Boeing 737-ի կործանման նախնական վարկածը

Յավանյան ծովում ինդոնեզական ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր լինել շարժիչի կառավարման համակարգի անսարքությունը և անձնակազմի կողմից դա շտկելու փորձը: Այս մասին գրում է [url=https://www.wsj.com/articles/indonesia-plane-crash-what-happened-to-the-sriwijaya-air-jet-11610467986?mod=searchresults_pos2&page=1]Wall Street Journal[/url]-ը՝ հղում անելով ավիավթարի հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին: Ըստ ինքնագրիչի ձայնագրությունների, օդաչուները բախվել են ինքնաթիռի թռիչքի մի քանի պարամետրերը վերահոսկող երկու շարժիչներից մեկի քարշի ավտոմատի խափանմանը: Համակարգն անջատելու փոխարեն, առաջնորդվելով ցուցումներով, անձնակազմի անդամները փորձել են շտկել անսարքությունը, ինչը կարող էր շարժիչների ծանրաբեռնվածության անհավասարակշռություն առաջացնել և բարդացնել ինքնաթիռի կառավարումը: Ուղևորատար ինքնաթիռը ջուրն էր ընկել հունվարի 9-ին, Ջակարտայի մոտակայքում:

Նմանատիպ նյութեր