211652_close_icon
views-count43834 դիտում article-date 15:08 22-01-2021

Բայդենը Սպիտակ տան աշխատասենյակից հեռացրել է կոճակը, որը սեղմելով՝ Թրամփը «Կոկա կոլա» էր պատվիրում

Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես նախորդներից շատերը, իր հայեցողությանբ փոխել է Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակի ներքին հարդարանքը: Այսպիսով, լրագրող Նյուտոն Դանը իր թվիթերյան էջում նշել է, որ դեմոկրատը սեղանից հանել է «դիետիկ կոլայի» շտապ կանչման կոճակը, որը տեղադրվել էր նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջով: «Նախագահ Բայդենը հեռացրել է դիետիկ կոլայի կոճակը: Երբ Թիմ Շիփմանը (The Sunday Times- ի քաղաքական խմբագիրը) և ես հարցազրույց էինք վերցնում Դոնալդ Թրամփից 2019 թվականին, մենք հիացած էինք փոքրիկ կարմիր կոճակի ազդեցությամբ: Վերջում Թրամփը սեղմեց այն, և կառավարիչը արծաթե սկուտեղի վրա արագ դիետիկ կոլա բերեց: Հիմա այն չկա»,-գրել է լրագրողը: Հիշեցնենք, որ դեմոկրատ Ջո Բայդենը նախագահի լիազորությունները ստանձնել է հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր