211652_close_icon
views-count1467 դիտում article-date 15:42 22-01-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 20-ին, ժամը 16.00-ին, Երևանի Եղբայրության փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 20-ին, ժամը 18.20-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Շևրոլե» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 32-ամյա վարորդը և «Շևրոլեի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 21-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 20-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արցախի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 21-ին, ժամը 08.50-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 21-ին, ժամը 14.45-ին, Երևանի Բաղյան և Թոթովենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 21-ին, ժամը 15.20-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արտաշատ-Դալար ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 21-ին ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ հունվարի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Ոստան-Քաղցրաշեն ճանապարհի մերկասառուցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 21-ին, ժամը 11.35-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 21-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 21-ին, ժամը 10.40-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 23-ամյա քաղաքացի և հայտնել, որ վթարի է ենթարկվել: Պարզվել է, որ հունվարի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գառնի-Արտաշատ ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան ընկել է ճամփեզրի փոսը. 23-ամյա ուղեւորը ստացել է մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 21-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21124» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21093»-ի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր