211652_close_icon
views-count6644 դիտում article-date 14:50 22-01-2021

Պարզաբանում՝ 300 հազար և 250 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է մի քանի պարզաբանում 300 000 դրամ և 250 000 դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին: «Նախ նշենք, որ եթե անձը պոտենցիալ շահառու է համարվում այս ծրագրերի, ապա պարտադիր պետք է օնլայն դիմում ներկայացնել ներքոհիշյալ կայքում՝ [url=https://dimum.ssa.am/index.php?r=application%2Farcax&fbclid=IwAR13QEcMoJkBcCwMwwzeMgNirQdlYPMb4TX_vJ6Ju19BC50O6Da9IHL4njA]https://dimum.ssa.am/index.php?r=application%2Farcax[/url] Եթե հաշվառված է, ապա հայտը լրացվում է որպես ստանդարտ դիմում, իսկ եթե ոչ՝ պարտադիր դիմում-բողոք: Մանրամասները ներկայացվում են ստորև. «Քաղաքացին դեռևս չի օգտվել աջակցությունից մի քանի պատճառով. Եթե անչափահաս երեխաների ծնողները շահառու են, իսկ երեխաները դեռևս չեն օգտվել ծրագրից, ապա պետք է ուղղակի ռեգիստրում հաշվառել երեխաներին ու տեղեկանքը ներկայացնել համայնքի ղեկավարին, ով էլ իր հերթին պետք է երեխայի փաստաթղթերը ներկայացնի ՏԿԵ նախարարություն (Թումանյան 50, III հարկ): Եթե չափահաս կամ անչափահաս քաղաքացին չի օգտվել ծրագրից, քանի որ համայնքի ղեկավարը իրեն ցանկում չի ներառել, ապա անհրաժեշտ է մինչև հունվարի 27-ը ներառյալ անձը հաստատող փաստաթղթերը անպայման համայնքի ղեկավարի միջոցով ներկայացնել ՏԿԵ նախարարություն(Թումանյան 50, III հարկ) : Համայնքի ղեկավարը բացատրագիր է ներկայացնում, թե ինչ պատճառով չի ներառվել այդ անձը ու դրանից հետո միայն այդ անձինք ներառվում են շահառուների ցանկում: Եթե քաղաքացին հանվել է պոտենցիալ շահառուների ցանկից, ու տվյալ անձը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա անհրաժեշտ է գրավոր դիմում-բողոք ներկայացնել ՏԿԵ նախարարություն (Թումանյան 50, III հարկ) : Եթե քաղաքացին ծրագրերի շահառու համայնքներում չունի հաշվառում, բայց փաստացի բնակիչ է այդ համայնքում առնվազն վերջին երեք ամիսը՝ մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, ապա անհրաժեշտ է ստորև ներկայացված հղումներով մուտք գործել և պարտադիր դիմում-բողոք ներկայացնել, որպեսզի կարողանա ներառվել շահառուների ցանկում: Պոտենցիալ շահառուների ցանկը արդեն ՏԿԵ նախարարություն է ներկայացվել համայնքի ղեկավարի կողմից: 300 000 դրամ աջակցության դիմում-բողոքի հղում՝ [url=https://dimum.ssa.am/index.php?r=complaint-app%2Fcreate&t=3&fbclid=IwAR3-aroLcpxDwC7zaG5QPWU61LU2VamN2QgQHY8j5UrtU55N5Fx8NGk6Plk]https://dimum.ssa.am/index.php?r=complaint-app%2Fcreate...[/url] 250 000 դրամ աջակցության դիմում-բողոքի հղում՝ [url=https://dimum.ssa.am/index.php?r=complaint-app%2Fcreate&t=4&fbclid=IwAR1PXKJD00XhsDBWhE-Hz1Y7f5lhE6mQS-mSYe5OXbaBFrhRGSXICyVHBec]https://dimum.ssa.am/index.php?r=complaint-app%2Fcreate...[/url] Հարկ ենք համարում նաև նշել, որ քաղաքացիների ներկայացրած դիմում-բողոքները այժմ դիտարկման փուլում են»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մի քանի պարզաբանում 300 000 ֏ և 250 000 ֏ սոցիալական աջակցության ծրագրերի մասին: Նախ նշենք, որ եթե անձը պոտենցիալ...

Опубликовано ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Пятница, 22 января 2021 г.

Նմանատիպ նյութեր