211652_close_icon
views-count1207 դիտում article-date 13:17 22-01-2021

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Ջո Բայդենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով: Հայաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ առաջիկա տարիներին անելու եք հնարավորը՝ հետագա առաջընթաց և տպավորիչ ձեռքբերումներ ապահովելու Ձեր երկրի համար: Ակնկալում եմ, որ մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի առաջ մղել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը: Ձեզ և Ձեր վարչակազմին մաղթում եմ ամենայն հաջողություն»: Նախագահ Սարգսյանն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ շնորհավորել է նաև Քամալա Հարիսին և հետագա հաջողություններ մաղթել:

Նմանատիպ նյութեր