211652_close_icon
views-count20085 դիտում article-date 11:23 22-01-2021

Տեղյակ եմ ինչպես է Ջալալի դեպքը եղել. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ArmDaily.am-ի տաղավարում պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն անդրադարձավ Փաշինյանի՝ Շուշիի ադրբեջանական լինելու մասին հայտարարությանը։ Նա ընդգծեց Շուշիի բնակչության դեմ թուրք-ադրբեջանական ուժերի հարձակումների ու քաղաքի պատմությունն իմանալու կարևորությունը՝ մինչ Շուշիի պատկանելության մասին հայտարարություններ անելը։ Անդրադարձ եղավ նաև Ալիևի և Փաշինյանի հռետորաբանության մեջ համընկնումներին։ Արցախի հերոսը նկատեց.«Պատերազմը պարտվեցինք, քանի որ բանակը մի մեծ բարդակի էր վերածվել»։ Խոսելով հետհեղափոխական Հայաստանում իշխանությունների կողմից հնչող այն թեզին, որ երեսուն տարի բանակը թալանել են, Սեյրան Օհանյանն ասաց. «Բանակը հզորացել է բոլոր նխարարների օրոք։ Ու նախկիններին քննադատելու համար բանակի քննարկումը իջեցնել վարտիքի մակարդակի, պլինտուսի մակարդակի՝ չի կարելի։ Դա վիրավորում է զինվորականներին, նաև այն սպաներին, ում հետ ես ծառայություն եմ անցել։ Պետության ղեկավարը չպետք է իջնի ջոկի հրամանատարի մակարդակի»,-շեշտեց գեներալ-գնդապետը։ Օհանյանը հիշեցրեց,որ ապրիլյան պատերազմից հետո 200 անօդաչու և հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու պայմանագրեր են կնքվել,բայց թե ինչ ընթացք են ստացել՝ տեղյակ չէ։ Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, ապա դա կարող են անել փորձառու քաղաքական գործիչները, բայց ոչ պարտված իշխանությունը՝ վստահ է Սեյրան Օհանյանը։ Արցախի հերոսը վստահ է, որ թուրք-ադրբեջանական կողմը դեռ ճնշումների կենթարկի Հայաստանը՝ Մեծ Թուրանի գաղափարը կյանքի կոչելու համար։ Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ դեռևս կլսենք ու ականատես կլինենք նոր զիջումների։ Ինչ վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա այդտեղ շահող կողմը մեկն է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, բայց ոչ Հայաստանը։ Անդրադարձ եղավ նաև Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան հարաբերությունների կարգավորմանը, նոր հնարավոր պատերազմին պատրաստվելու, բանակը վերազինելու, Արցախում ԲՀԿ և Հայրենիք ջոկատներին հանդիպելու, Ջալալ Հարությունյանի առողջությանը, բանակում Պատրոն Դավիթի մասին տեղեկություններին։ Տեսանյութը՝ [url=https://armdaily.am/?p=123881&l=am]AD TV[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր