Երեկ՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչներ 42-ամյա Ռուստամ Հ-ի վարած ВАЗ 21124 մակնիշի և 35-ամյա Արկադի Մ․-ի վարած ВАЗ 21 093 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Արկադի Մ․-ի ուղևոր՝ Արթիկ քաղաքի բնակիչ 32-ամյա Հայկազ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Բոլոր վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։
Օպերատիվ են գործել նաև բժշիկները։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2–րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ Արթիկում բախվել են ВАЗ 21124 մակնիշի և ВАЗ 21093 մակնիշի ավտոմեքենաները․ 3 վիրավորներին, որոնց կյանքի համար պայքարում են բժիշկները, ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2021.01.22 11:15


