211652_close_icon
views-count1002 դիտում article-date 10:41 22-01-2021

Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ Նիդերլանդներում պարետային ժամ կսահմանվի

Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել կառավարության՝ կորոնավիրուսային համավարակի ֆոնին պետության տարածքում ժամանակավորապես պարետային ժամ սահմանելու առաջարկին։ Այս մասին հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-health-coronavirus-netherlands/dutch-government-to-introduce-first-curfew-since-world-war-ii-rtl-idINKBN29P170?fbclid=IwAR2fonjRn4i6fR-AvbZ-SrG43md3ulNmM2m2uXtx1qGFQOHZMsDDBI6IBF4]Reuters[/url] լրատվական գործակալությունը՝ ընդգծելով, որ Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ Նիդերլանդներում պարետային ժամ կսահմանվի: Նշվում է՝ պարետային ժամն ուժի մեջ կմտնի հունվարի 23-ից։ Երկրի վարչապետ Մարի Րութի խոսքով՝ հրատապ հարցերով բնակիչները կկարողանան տունը լքել տեղի ժամանակով 20։30-ից մինչև 04:30-ը։ Մնացած դեպքերում մարդկանց տեղաշարժը, բացառությամբ արտակարգ դեպքերի, կարգելվի։ Կարանտինային միջոցառումները խախտելու համար նախատեսված է 95 եվրո տուգանք։ Երկիրը նախատեսում է խորհրադարան ներկայացնել նաև նոր նախագիծ, որով կարգելվի Մեծ Բրիտանիայից և Հարավային Աֆիկայից թռիչքները՝ երկրում կորոնավիրուսի նոր շտամներով վարակման դեպքերը կանխելու համար: «Սա շատ կոշտ միջոց է, բայց կորոնավիրուսի «բրիտանական» տարբերակը մեզ այլընտրանք չի թողնում», - ասել է երկրի վարչապետը:

Նմանատիպ նյութեր