211652_close_icon
views-count963 դիտում article-date 10:10 22-01-2021

Պետական մարմինները չեն պատրաստվում փոխհատուցել գերությունից վերադարձածների կրած վնասը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գերությունից վերադարձած այն քաղաքացիները, որոնք գերության մեջ էին հայտնվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, մտադիր են դիմել միջազգային ատյաններ՝ իրենցից առգրավված գույքի դիմաց փոխհատուցում ստանալու պահանջով: Ադրբեջանական կողմը ՀՀ քաղաքացիներին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին գերեվարել էր իրենց անձնական օգտագործման մեքենաներով, որոնք մնացել են ադրբեջանական կողմի տնօրինման տակ: Գերությունից վերադարձած քաղաքացիները չեն կարող դիմել Ադրբեջանին, իսկ Հայաստանի պետական մարմիններն էլ չեն պատրաստվում փոխհատուցել կրած վնասը: Միակ ճանապարհը մնում է միջազգային հարթակներում սեփական գույքային շահերը պաշտպանելը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր