211652_close_icon
views-count1260 դիտում article-date 09:44 22-01-2021

Որքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «2025 թ. նախատեսվում է գործարկել Եվրասիական Տնտեսական Միության գազի ընդհանուր շուկան: Մեզ ինչքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը, ի՞նչ դրական ու բացասական հետեւանքներ կարող են լինել եւ ընդհանրապես՝ ի՞նչ սպասել։ Պարզաբանման նպատակով «ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ. դոցենտ Կարեն Սարգսյանին։ Մասնագետի խոսքով, բնականաբար, էներգետիկ ռեսուրսները այն կարեւորագույն գործոններն են, որոնք էական ազդեցություն են գործում ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական վիճակի եւ զարգացման ներուժի վրա։ Բացի ազգաբնակչության կողմից սպառումից՝ բնական գազը նաեւ Հայաստանում թողարկվող արտադրանքի գնագոյացման կարեւորագույն գործոններից մեկն է եւ դրա գնի բարենպաստ փոփոխությունն անմիջականորեն կազդի այդ ապրանքների ինքնարժեքի եւ, հետեւաբար նաեւ շուկայական մրցունակության վրա: Միաժամանակ, Կարեն Սարգսյանը նկատեց, որ, բնականաբար, առաջին հայացքից այս որոշումը միանշանակ դրական կարող ենք համարել, հատկապես այն առումով, որ Հայաստանը չունենալով էներգետիկ ռեսուրսների պաշարներ, դրանք հիմնականում ներմուծում է ԵԱՏՄ-ից, ավելի կոնկրետ Ռուսաստանից։ «Սակայն,-հավելեց նա,- միեւնույն ժամանակ պետք է հստակ ամրագրվեն այն սկզբունքները, որոնք կձեւավորեն մրցակցային պայմաններ այդ ձեւավորվող շուկայում եւ կապահովեն գազի գնագոյացման թափանցիկությունը։ Հայաստանի դեպքում միակ խնդիրը այն է, որ չունենալով միասնական սահման ԵԱՏՄ մյուս երկրների հետ՝ գազի տարանցիկ տեղափոխումը իրականացվում է Վրաստանի տարածքով, որը չի հանդիսանում ԵԱՏՄ անդամ ու ըստ այդմ էլ գազի գնագոյացման միասնական սկզբունքը չի ապահովվի»: Բայց այլ ճանապարհ էլ կա…»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր