211652_close_icon
views-count2869 դիտում article-date 23:48 21-01-2021

Նիկոլը մնում է իշխանության, որպեսզի վերջնանպատակին հասցնի Հայաստանի ամբողջական թրքացման ծրագիրը. Նարեկ Մանթաշյան

Նիկոլը մնում է իշխանության, որպեսզի վերջնանպատակին հասցնի Հայաստանի ամբողջական թրքացման ծրագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: «Նիկոլը եկել է Արցախը հանձնելու և Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ծրագրով Ինչու՞ հողերը չհանձնվեց թղթով, այլ նման դավաճանական պատերազմով։ Թուրքերի հիմնական նպատակներից էր կոտրել և բարոյալքել հայ ազգին, զրկել նրան դիմադրության որևէ ռեսուրսից: Հուսալքություն առաջացնել և ստեղծել մի իրավիճակ, երբ ժողովրդի մի զգալի մասը համաձայն կլինի ցանկացած նվաստացուցիչ զիջումների, միայն թե պատերազմ չվերսկսվի: Թուրքական ծրագիրն այս փուլում հնարավոր չեղավ ամբողջությամբ կյանքի կոչել, քանի որ Ռուսաստանն այն թույլ չտվեց, քանի որ ծրագիրը բախվեց ՌԴ աշխարհաքաղաքական շահերին։ Նիկոլը մնում է իշխանության, որպեսզի վերջնանպատակին հասցնի Հայաստանի ամբողջական թրքացման ծրագիրը: Բոլոր նրանք, ովքեր աջակցում են Նիկոլին, համարվում են կոլաբորացիոնիստներ։ Պատմությունը ցույց է տալիս, որ կոլաբորացիոնիստները հիմնականում արժանանում են հասարակական նվաստացման, բանտարկվում և մահապատժի ենթարկվում: Օրինակ՝ Ֆրանսիայում երկրորդ աշխարհամարտից հետո, միջին հաշվարկներով, մահապատժի են ենթարկվել 10 500 կոլաբորացիոնիստներ. ոմանք դատական, մյուսները՝ արտադատական գործընթացներով: Կոլաբորացիոնիստները և իրենց ընտանիքները անիծվելու են մի քանի սերունդ: Իրենց երեխաները ամաչելու են ասոցացվել իրենց ծնողների հետ և փոխելու են ազգանուները: Հաջորդիվ կոնկրետ օրինակներով կսկսեմ ներկայացնել կոլաբորացիոնիստների ցանկը և զուգահեռներ կտանեմ տեղական կոլաբորացիոնիստների հետ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նիկոլը եկել է Արցախը հանձնելու և Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ծրագրով Ինչու՞ հողերը չհանձնվեց թղթով, այլ նման...

Опубликовано Narek Mantashyan Четверг, 21 января 2021 г.

Նմանատիպ նյութեր