211652_close_icon
views-count15238 դիտում article-date 23:46 21-01-2021

Մոտ օրերս ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Մոտ օրերս «Արմենիա» ավիաընկերությունը կվերականգնի Ռուսաստանի Դաշնության հետ կանոնավոր չվերթները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: «Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կկարողանան Covid 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»,- գրել է նա: Հիշեցնենք, որ չվերթները վերականգնելու վերաբերյալ երեկ՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում հայտարարել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր