211652_close_icon
views-count1593 դիտում article-date 20:55 21-01-2021

Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցը հունվարի 30 –ին կանցկացնի բաց առաջնություն

Առայժմ տեղերում են պարապում Հայաստանի աթլետները: Ձմեռային շրջանի աշխատանքների մասին որոշակի կարծիք կազմելու նպատակով Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցը հունվարի 30 –ին կանցկացնի բաց առաջնություն: Հրավեր են ստացել բոլոր մարզերի ներկայացուցիչները: Այս մասին զրույցի ժամանակ ասաց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Միշա Հայրապետյանը: Նա նաև խոսեց առաջիկա ծրագրերի մասին: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 13 –ին կսկսվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկան աթլետների ձմեռային առաջնությունը: Մեր երկիրը կներկայացնի Կապան քաղաքի քառյակը: Մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն եռացատկորդ Մարիետա Մինասյանը, հեռացատկորդներ Գոռ Բեգլարյանը և Հարություն Հարությունյանը: Ձմռան վերջին ամսին միջազգային բարձր կարգի մրցաշար կանցկացվի Ղազախստանի Ուստ Կամենոգորսկ քաղաքում : Բոլոր ծախսերը հոգացող կազմակերպիչները Հայաստանից հրավիրել են երկու մարզիկ՝ կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանին և երևանցի արագավազորդ Ռազմիկ Մկրտչյանին:

Նմանատիպ նյութեր