211652_close_icon
views-count27260 դիտում article-date 19:32 21-01-2021

Երևանի Արեշ թաղամասի բնակիչ,19-ամյա Սարգիսը նահատակվեց՝ ոչ մի անգամ չլքելով իրեն վստահված՝ Ջաբրայիլի, Հադրութի, Մարտունու դիրքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Արեշ թաղամասում բնակվող 19-ամյա Սարգիս Արամի Դանոյանը 2019 թ.-ի հուլիսին Էրեբունու զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է զինվորական ծառայության և այն սկսել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: Կարճ ժամանակում որպես հետախույզ ծառայության է անցել Մեխակավանում (Ջաբրայիլում): Սեպտեմբերյան դաժան պատերազմի առաջին օրվանից իր զինակից բազմաթիվ ընկերների հետ եղել է Ջաբրայիլի, Հադրութի, Մարտունու պաշտպանական դիրքերում: Ամենաթեժ մարտերում ոչ միայն կռիվ է տվել թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ, ալյլև մեծ թվով վիրավոր ընկերների է օգնության հասել՝ կրակոցների ու արկերի պայթյունների տակ վիրավորներին տեղափոխելով անվտանգ վայր: Սարգիսը իր զինակից ընկերների հետ օրեր շարունակ թշնամու կրակոցներից պաշտպանվելու համար խրամատներ են փորել, որպեսզի կարողանան պատսպարվել: Նա նույնպես բազմաթիվ հերոս զինվորների նման չի լքել իրեն վստահված դիրքը: 44 օրվա դաժան մարտերից հետո, ցավոք, 19-ամյա հերոսը նահատակվել է հանուն հայրենիքի, հանուն Արցախի սահմաններն անառիկ պահելու, հանուն Հայոց հողի: Զոհվել է Մարտունին պաշտպանելով ոսոխից ու հիմա նրան ճանաչողները ասում են՝ Քեզ բացակա չենք դնի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր