211652_close_icon
views-count994 դիտում article-date 19:12 21-01-2021

ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Հունվարի 21-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար ԿունիոՄիկուրիայիհետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ 2020 թվականին ՀՀ ՊԵԿ և ՀՄԿ միջևկնքված «ՀՄԿ nCEN ծրագրի օգտագործման վերաբերյալ» պայմանագրի կիրարկման և համակարգի հետագա ներդրման ու արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ միջոցառումները, որի շնորհիվ Պետական եկամուտների կոմիտեն հնարավորություն կստանա օգտվելու Մաքսային իրավախախտումների մուտքագրման և վերլուծությունների իրականացման nCEN (National Customs Enforcement Network) ծրագրից: Քննարկվել են նաև մոտ ապագայումՀՄԿ ՏՏ կոնֆերանսը ՀՀ-ում կազմակերպելու նպատակահարմարության և դրա հնարավոր ժամկետների հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀՄԿ հավատարմագրման աշխատաժողովներին ՊԵԿ մասնակցության պատրաստակամության վերաբերյալ հարցեր՝ կարևորելով ՊԵԿ համակարգում հատկապես ՀՄԿ Տվյալների մոդելի հավատարմագրված փորձագետների առկայությունը։ Քննարկման ընթացում համաձայնեցվել են նաև ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի գործունեության պայմաններին առնչվող, ինչպես նաև ընթացիկ տարվա ընթացքում ՀՄԿմի շարք աշխատաժողովների անցկացման հնարավորության վերաբերյալ հարցեր։ Հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ՝ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների վերապատրաստման և ուսումնառության գործընթացներին նոր թափ հաղորդելու միջոցով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպությանը՝ սկսած 1992 թվականից։ Փոխգործակցությունն ընթանում է ՀՄԿ տարբեր ծրագրերի շրջանակներում, մասնավորապես՝ «Առևտրիդյուրացման մասին» համաձայնագրի դրույթների կիրառմանն ուղղված «Մերկատոր» ծրագրի շրջանակներում, ՀՄԿ փորձագետների մասնակցությամբ կազմակերպվող տարբերաշխատաժողովներիմիջոցով և այլն։ Հատկանշական է, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը միաձայն վերընտրվել է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ՝ ևս մեկ տարով: Համագործակցությունն առավել կայուն և ինտենսիվ է դառնում հատկապես ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի առկայությամբ։ Նշենք, որ ներկայումս գործող մաքսային կցորդին 2021 թվականի մարտ ամսից կփոխարինի նորանշանակ մաքսային կցորդը։ [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր