1485 դիտում
15:52 21-01-2021
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին նշանակվել է երկրի փոխվարչապետ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիին նշանակել է փոխվարչապետի պաշտոնում: Այս մասին Գախարիան հայտարարել է կառավարության նիստի ընթացքում, գրում է [url=https://pia.ge/ka/news/politics/sakartvelos-kidev-erti-vitse-premieri-davit-zalkaliani-ikneba?fbclid=IwAR2CCmfd6HtO9V77I-ypO7KjRa0hUzJkOCkH0Okht3raVoTAYyxHlfHFJTg]pia.ge[/url] կայքը:
Գախարիայի խոսքերով՝ ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններն ու «օկուպացիային» արձագանքելը Վրաստանի համար կարևորագույն հարցեր են, ուստի Զալկալիանիի նշանակումը այդ պաշտոնին անհրաժեշտություն է:
«Հատկապես այսօր, երբ տարածաշրջանում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, միջազգային գործընկերների հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են դառնում, ինչպես նաև շատ կարևոր են 2024 թվականին ԵՄ անդամակցության հայտի ներկայացումը, հետագա ինտեգրումը ՆԱՏՕ-ին և, իհարկե, պատասխանն օկուպացիային, ուստի բավականին տրամաբանական է, որ Վրաստանի փոխվարչապետ կլինի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին»,-ասել է Գախարիան:
Նմանատիպ նյութեր
1443 դիտում
17:48 24-03-2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ
2646 դիտում
15:53 21-06-2017
Սաուդյան Արաբիայի նոր թագաժառանգը նշանակվել է երկրի փոխվարչապետ
Այս բաժնից
400 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան
457 դիտում
21:19 19-04-2024
Նիկոլ Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը