211652_close_icon
views-count1995 դիտում article-date 14:46 21-01-2021

ԱՄՆ-ն Իրաքից 200 զինվորականների Է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելք. Syria TV

ԱՄՆ-ը Իրաքից 200 զինվորականների Է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելք: Այդ մասին հաղորդել Է [url=https://www.syria.tv/]Syria TV[/url] սիրիական պետական հեռուստաալիքը: Զինծառայողներին, հեռուստաալիքի տվյալներով, ուղղաթիռներով տեղափոխել են աշ-Շադդադի եւ Էլ-Հասելե բազաներ, ինչպես նաեւ Դեյր Էզ Զորի նահանգում գտնվող «Էլ-Օմար» նավթի հանքավայր եւ «Կոնիկո» գազի հանքավայր: ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները 2014 թվականից Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններ են անցկացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ընդ որում՝ Սիրիայում գործում են առանց երկրի իշխանությունների թույլտվության: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մինչեւ 2016 թվականին ընտրվելը խոստացել Էր զորքերը դուրս բերել Արաբական Հանրապետությունից, իսկ 2016 թվականի դեկտեմբերին հայտարարել Է այդ մասին: Սակայն հետագայում նա որոշում Է ընդունել զինվորականների մի մասին թողնել նավթի հանքավայրերի պահպանության համար, որոնցից եկամուտներն ստանում են ԱՄՆ-ի դաշնակից «Սիրիայի դեմոկրատական ուժերը»: Սիրիայի պաշտոնական իշխանություններն այդ գործողությունները համարում են բռնազավթում, հաղորդել Է [url=https://ria.ru/20210121/siriya-1593935287.html]ria.ru[/url]-ն:

Նմանատիպ նյութեր