211652_close_icon
views-count1013 դիտում article-date 12:36 21-01-2021

Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի անհրաժեշտությունը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անհրաժեշտ է համարում, որպեսզի խորհրդարանական երեք խմբակցությունները ստորագրեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ հուշագիր: «[url=https://armenpress.am/arm/news/1040933.html?fbclid=IwAR0QbQnA5t4GyQ_M9dwo2jBM2LJzwBAiNeQkk-y44GVi5LX2_3qfhg8YtX0]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: «Որպեսզի խնդիրը հանգուցալուծվի, պետք է ըմբռնում, որ այդ խնդիրը հանգուցալուծվելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Հուշագրի ստորագրումը հենց այդ ըմբռնման վկայությունը պետք է լինի: Եթե ասում եք, որ գնում ենք արտահերթի, և պետք է ժողովրդի քվեի արդյունքում ձևավորվի իշխանություն, ապա չպետք է խոչընդոտեք այդ գործընթացին և չառաջադրեք վարչապետի թեկնածու»,- ասաց Գրիգորյանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 20-ին խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հրավիրեց ստորագրելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հուշագիր:

Նմանատիպ նյութեր